National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
20.09.2017
Քննարկվել են ծրագրային բյուջետավորման գործընթացին առնչվող հարցեր
1 / 3

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը եւ Բյուջետային գրասենյակը սեպտեմբերի 20-ին կազմակերպել էին «Ծրագրային բյուջետավորում», «Բյուջետային ծրագրերի կատարողական հիմնական ցուցանիշներ» եւ «ՀՀ բյուջետային գործընթացը» թեմաներով սեմինար, որին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, կառավարության ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների փորձագետներ, ներկայացուցիչներ հասարակական կազմակերպություններից եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունից (GIZ):

Նշենք, որ Հայաստանում ծրագրային բյուջետավորման համակարգի ամբողջական ներդրման ռազմավարության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեն պետք է կազմված լինի ծրագրային բյուջետավորման ձեւաչափով: Նախորդ գումարման Ազգային ժողովում կառավարության հետ համատեղ արդյունավետ աշխատանքներ են իրականացվել ծրագրային բյուջետավորման ոլորտում բյուջետային ծրագրերի եւ դրանց կատարողական հիմնական ցուցանիշների մշակման եւ բարելավման ուղղությամբ՝ միաժամանակ նպաստելով Ազգային ժողովի կարողությունների զարգացմանը: Արդյունքում, բյուջետային ծրագրերի շուրջ 30 տոկոսը բարելավվել է:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը մանրամասն ներկայացրել է ծրագրային բյուջետավորման գործընթացի առանձնահատկությունները եւ այդ բարեփոխման արդյունավետությունը, գործընթացին խորհրդարանի մասնակցությունը: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ կառավարության եւ Ազգային ժողովի համագործակցված աշխատանքի արդյունքում հնարավոր է դարձել բյուջեի ծախսային մասի երեսուն տոկոսն ապահովել կատարողական հիմնական ցուցանիշներով:

Գագիկ Մինասյանը ներկայացրել է ԾԲ ռազմավարությունը, գործընթացի նպատակը, ոլորտային ռազմավարության գործընթացի եւ բյուջետային ծրագրի բաղադրիչները, ԾԲ ներկայացվող հիմնական պահանջները, ԾԲ ներդրման առավելություններն ու դժվարությունները, իրականացման փուլերը:

Նշվել է, որ շուրջ երեք տարիների ընթացքում կատարված աշխատանքի արդյունքում բարձրացել է գործընթացի վերաբերյալ պատգամավորների իրազեկման աստիճանը, ինչպես նաեւ պատգամավորների եւ աշխատակիցների համար բյուջետային ոլորտում մասնագիտական քննարկումների որակը: Պարոն Մինասյանը հավելել է, որ ՀՀ կառավարության եւ GIZ-ի օժանակությամբ ՀՀ Ազգային ժողովում ստեղծվել է պատգամավորների եւ փորձագետների մասնագիտացված խումբ:

Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ աշխատանքի նպատակն է բարելավել ծրագրային բյուջետավորման գաղափարի ընկալումը ԱԺ պատգամավորների եւ ԱԺ աշխատակազմի աշխատակիցների շրջանում, բարձրացնել ոլորտային ռազմավարության հայեցակարգի վերաբերյալ պատկերացումները՝ որպես ԾԲ ծրագրերի աղբյուր:

Բյուջետային գրասենյակի համակարգող-փորձագետ Գագիկ Բարսեղյանն իր զեկույցում ներկայացրել է բյուջետային ծրագրերի կառուցվածքը, կատարողական հիմնական ցուցանիշները եւ դրանց առանձնահատկությունները, ընթացիկ ծախսային ծրագրերի տեսակները:

Քննարկումների ընթացքում սեմինարի մասնակիցներն անդրադարձել են ոլորտային ռազմավարությունների մշակման գործում խորհրդարանականների մասնակցությանը, ծրագրային բյուջետավորման գործընթացի արդյունավետության համատեքստում ԱԺ կարողությունների զարգացմանը եւ ԾԲ գործընթացի ներդրմամբ պայմանավորված մի շարք խնդիրների:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am